Կարևոր իրադարձություններ

Մերկելի զիջողականությունն Էրդողանին թույլ կտա Եվրոպային թելադրել իր կամքը

19 Ապրիլ, 2016 19:54
Մերկելի զիջողականությունն Էրդողանին թույլ կտա Եվրոպային թելադրել իր կամքը

«Բեմերմանի գործից» հետո Էրդողանը գիտի, որ ավելի ճկուն բան չկա, քան եվրոպացի քաղաքական գործիչը, ով փորձում է խուսափել դժվար ընտրությունից: Եվ թուրքական առաջնորդն օգտվում է դրանից: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:

Ինչպես գրում է թերթը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կանգնել է «հոգեպես անձնատուր լինելու» ճանապարհին՝ զիջելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամքին:

Խոսքը գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի մասին է, ով եթերում Էրդողանին վիրավորող բանաստեղծություն է կարդացել: Անկարան պահանջել է քրեական հետապնդում իրականացնել երգիծաբանի նկատմամբ՝ հիմնվելով այն օրենքի վրա, որն արգելում է վիրավորել այլ երկրի առաջնորդներին: Անգելա Մերկելը քայլել է թուրքական կողմի կամքով՝ չնայած գերմանացիների քննադատությանը:

«Աննշան սկզբունքներին հակառակ գնալը սովորաբար վեր է ածվում ավելի լուրջ զիջումների: Դատարանում Բեմերմանին կարող են և արդարացնել, սակայն այժմ Էրդողանը գիտի՝  հոգեպես չկա ավելի ճկուն բան, քան եվրոպացի քաղաքական գործիչը, դրա համար նա կփորձի փնտրել բոլոր միջոցները՝ իր կամքն ու արժեքները Եվրոպային թելադրելու համար»,- գրում է թերթը:

Operativ.am

 

Լրահոս

Դիտել ավելին