Կարևոր իրադարձություններ

«Նացիոնալ» հյուրանոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19 Ապրիլ, 2016 19:14
«Նացիոնալ» հյուրանոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ապրիլի 19-ին` ժամը 17.06-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցից ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել՝ 17.30-ին: Առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին