Կարևոր իրադարձություններ

Մենք կարողացել ենք պահպանել Օսմանյան պետության տարածքի միայն 1/6-ը. Էրդողան

19 Ապրիլ, 2016 18:41
Մենք կարողացել ենք պահպանել Օսմանյան պետության տարածքի միայն 1/6-ը. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ 24-րդ հանդիպման ժամանակ խոսել է երկրի տարածքային ամբողջականության մասին:

«Դեռ 100 տարի առաջ Օսմանյան պետության տարածքը կազմել է 5 միլիոն քառակուսի կիլոմետր, իսկ Թուրքիայի Հանրապետության հայտարարումից հետո հետագայում Թուրքիայի կազմի մեջ մտած Հաթայ նահանգի մետ միասին մենք կարողացել ենք պահպանել այդ տարածքի միայն 780.000 քառակուսի կիլոմետրը, այսինքն՝ միայն 1/6 մասը»,- ասել է Էրդողանը:

Էրդողանն ուշադրություն է հրավիրել ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի քայլերի վրա. «Մենք չենք կարող տառապանքները կանխել այնքան ժամանակ, քանի դեռ չենք ոչնչացրել ահաբեկչական բոլոր կազմակերպությունները, որոնք գործում են ոչ թե հանուն խաղաղության, այլ՝ միայն հանուն սպանություններ գործելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին