Կարևոր իրադարձություններ

Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքն աղետի գոտի է հայտարարվել հեղեղման պատճառով

19 Ապրիլ, 2016 18:32
Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքն աղետի գոտի է հայտարարվել հեղեղման պատճառով

Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոտն արտակարգ դրություն է հայտարարել նահանգի Հյուսթոն քաղաքում, որտեղ չորս մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ընդգրկուն վարարման պատճառ են դարձել տեղատարափ անձրևները. օդերևութաբանների տվյալներով՝ միայն ապրիլի 18-ին քաղաքում 44,7 սանտիմետր տեղումներ են գրանցվել: Շրջաններից մեկում ջրի մակարդակի ռեկորդային՝ 12 մետր բարձրացում է դիտվել:

Հյուսթոնի կենտրոնում գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով հազարից ավելի տներ և առանց լույսի թողնելով 70 հազար մարդու: Աղետի գոտուց տարհանվել է 1200 մարդ: Տեղի խոշոր առևտրական կենտրոնը վերածվել է ժամանակավոր ապաստանի:

Քաղաքային իշխանությունները խորհուրդ են տալիս ավտոմեքենաների վարորդներին՝ խուսափել ջրի ուժեղ հոսանքներից. առնվազն մեկ զոհված է հայտնաբերվել խորտակված ավտոմեքենայում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Մարդկանց համար ևս մեկ վտանգ են ներկայացնում ջրի մակերևույթին վխտացող թունավոր օձերն ու միջատները:

Հյուսթոնի քաղաքագլուխ Սիլվեսթր Թյոռներ հայտնել Է, որ ապրիլի 19-ին անձրևները պետք է հանդարտվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին