Կարևոր իրադարձություններ

Կասիլյասը չի պատրաստվում հեռանալ «Պորտու»-ից

19 Ապրիլ, 2016 18:19
Կասիլյասը չի պատրաստվում հեռանալ «Պորտու»-ից

Ինչպես բազմիցս հայտնել ենք, նախորդ տարվա ամռանը Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը փոխել է ակումբային գրանցումը՝ միանալով «Պորտու»-ին:

Պորտուգալական ակումբի ղեկավարությունը, սակայն, այնքան էլ գոհ չէ փորձառու դարպասապահի ելույթներից: Շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն՝ Կասիլյասի տրանսֆերը կարող է վաճառվել, բայց Իկերը չի պատրաստվում հեռանալ:

«Ես գործող պայմանագիր ունեմ, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Կխաղամ «Պորտու»-ում մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը: Պետք է հանդես գանք Պորտուգալիայի գավաթի խաղարկությանը: Կաշխատենք ուրախացնել երկրպագուներին»,- AS-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 30 հանդիպումների:

 

Լրահոս

Դիտել ավելին