Կարևոր իրադարձություններ

Վախթանգ Միրումյանը 61 միլիոնով բազմաբնակարան շենք է գնել

19 Ապրիլ, 2016 18:13
Վախթանգ Միրումյանը 61 միլիոնով բազմաբնակարան շենք է գնել

Վերջերս կրկին կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված Վախթանգ Միրումյանը օրեր առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Դրանից մոտ երկու ամիս առաջ էլ՝ փետրվարին, ներկայացվել էր նրա 2015թ-ի տարեկան հայտարարագիրը:

Այս հայտարարագրերի համագումարից մի հետաքրքիր պատկեր ենք ստանում: Այսպես՝ Միրումյանի անշուրժ գույքը բաղկացած է երկու բնակարանից, երեք ավտոտնակից եւ «VAZ 21015», որ նույն է՝ «Լադա» մակնիշի մեկ ավտոմեքենայից: Ի դեպ այս երեք ավտոտնակներից երկուսը պաշտոնյան ձեռք է բերել նախորդ տարի՝ ընդհանուր յոթ միլիոն 400 հազար դրամով: Հատկանշական է, որ վերջինիս ընդամենը մեկ ավտոմեքենա ունենալու դեպքում ավտոտնակների թիվը երեքն է:

Վախթանգ Միրումյանը նախորդ տարի 61 միլիոն 500 հազար դրամով նաեւ ձեռք է բերել բազմաբնակարան բնակելի շենք: Փոքրիկ դիտարկում. 128 հազար դոլարով մի ամբողջ շենք գնած պաշտոնյան ռուսական արտադրության ավտոմեքենա է հայտարարագրում: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ էլ վերջինիս դրամական միջոցները կազմել են մեկ միլիոն 400 հազար դրամ: Որպես եկամուտ է նշված մեկ տարվա աշխատավարձը՝ մեկ միլիոն 407 հազար 860 դրամ:

Նախորդ տարվա մեջ ՊԵԿ նախագահի տեղակալի դրամական միջոցները կտրուկ նզավել են: Տարեսկզբին նշված յոթ միլիոն 200 հազար դրամից ու 50 հազար ԱՄՆ դոլարից տարեվերջին մնացել է միայն մեկուկես միլիոն դրամը: Որպես եկամուտ էլ նշվել է ութ միլիոն 395 հազար 770 դրամ մեկ տարվա աշխատավարձն ու 35 միլիոն դրամ ստացված փոխառությունները:

2015թ-ին մեկ բնակարան էլ ձեռք է բերել Միրումյանի կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը՝ տաս միլիոն 400 հազար դրամով: Սրանից բացի նա հայտարարագրել է 60 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ, երկու միլիոն 300 հազար դրամ եւ 60 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Պաշտոնյայի տիկնոջ եկամուտն էլ կազմել են երկու միլիոն 243 հազար դրամ աշխատավարձը, 18 միլիոն 216 հազար 284 դրամ շահաբաժինն ու մեկ միլիոն 112 հազար դրամ փախառությունների դիամց ստացված տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին