Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ԻնվեստՌոս2016» համաժողովին

19 Ապրիլ, 2016 18:09
Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ԻնվեստՌոս2016» համաժողովին


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «ԻնվեստՌոս2016» միջազգային համաժողովի շրջանակներում լիագումար նիստի է մասնակցել։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝  այսօր ներդրումներից դիվիդենտներ ստանալու կանխատեսելիությունն ապահովվում է միայն ժամանակակից ինստիտուտների շնորհիվ, որոնք ուժեղացնում են բիզնես-միջավայրը, այն հասկանալի և կանխատեսելի դարձնելով։

Նա նշել է, որ ԵՏՄ երկրները իրենց համեմատական առավելությունների ձևավորման գործընթացքում պետք է ամրապնդեն վերազգային ինստիտուտները, որոնք ներդրողների համար կանխատեսելիության երաշխիքներ են հանդիսանում։

Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ տարածաշրջանային փոխադարձ ներդրումները ԵՏՄ երկրներում ավելի կայուն են արտաքին ներդրումների համեմատ։ Այսպիսով, 2015 թվականին փոխադարձ ներդրումների տեսակարար կշիռը ավելացել է՝ արտասահմանյան ներդրումների տեսակարար կշռի համեմատությամբ։

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ներդրողների գրավելու համար անհրաժեշտ է դրսևորվել որպես միասնական տնտեսական տարածք։

«Դա նշանակում է, որ ներդրումներն ավելացնելու երաշխավորները լինելու են վերազգային ինստիտուտները, որոնք վճռելու են այդ գործարար միջավայրը։ Դա խոսում է Միության ներսում ինտեգրացիոն գործընթացների խորության մասին։ Եթե ԵՏՄ-ն գոյություն չունենար, ճգնաժամը մեր երկրներին ավելի ուժգին կհարվածեր»,-ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին