Կարևոր իրադարձություններ

Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը վերջնականապես բացահայտում է բոլոր գաղտնիքները

19 Ապրիլ, 2016 17:57
Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը վերջնականապես բացահայտում է բոլոր գաղտնիքները

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի եւ նրա նախկին ամուսնու՝ Վան Հակոբյանի անձնական հարաբերությունները բազմիցս են քննարկվել հանրային հարթակում: Հարաբերական լռությունից հետո վերջերս Նաիրա Մովսիսյանի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին Վան Հակոբյանը խոստացել էր պատասխանել Life.panorama.am-ի միջոցով, բայց միայն այն ժամանակ, երբ անձամբ կզգա դրա անհրաժեշտությունը: Եվ ահա, այսօր Վան Հակոբյանը բացում է բոլոր խաղաքարտերն ու անկեղծանում.

-Վան, Ձեր ու Նաիրայի ամուսնությունը շատ արագ ստացվեց, բայց ոչ մեկ չէր պատկերացնում, որ նույն արագությամբ էլ շատ ռոմանտիկ թվացող սերը կավարտվի ու դուք կամուսնալուծվեք, ավելին, Ձեր ամուսնալուծության վերաբերյալ շատ պատճառներ նշվեցին՝ Նաիրայի դավաճանությունից մինչեւ Ձեր դավաճանություն:

- Չէ, առհասարկ դավաճանության խնդիր չի եղել ոչ իմ կողմից, ոչ Նաիրայի: Նաիրան տեսակով այդ մարդը չէ, որ դավաճաներ ինձ, կարելի է ասել, որ մենք երկուսս էլ միասեր ենք: Մեր բաժանության որոշումը կայացրեցինք երկուսս, քանի որ հասկացանք, որ շտապել ենք ամուսնության հարցում:

-Վան, ինչպե՞ս եւ ինչից հասկացաք, որ շտապել եք:

-  Դա խիստ անձնական է, չեմ ցանկանա մանրամասնել: Ամեն դեպքում մեր մեջ լուրջ վեճեր չեն եղել:

-Վերջերս Նաիրան իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե դուք Ձեր անձնական PR-ի մասին եք մտածել՝ շփվելով իր հետ: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Ես այնքան կայացած անձնավորություն եմ, որ իմ անձնականը երբեք խաղալիք չեմ դարձնում ու յուրաքանչյուր քայլից առաջ երկար մտածում եմ, ուսումնասիրում եմ տարբերակներն ու հետո նոր միայն կես քայլ անում: Մինչ Նաիրային ճանաչելը ես հասցրել եմ տարբեր նախագծերում նկարահանվել, վերջերս էլ նման մի առաջարկ ստացա, որը մերժեցի հատուկ այդ նկատառումից ելնելով. Երբեք չեմ ցանկանա, որ մարդիկ կարծեն, որ ես Նաիրայի միջոցով փորձել եմ հայտնվել շոու բիզնեսում: Այնպես որ, ես երբեք Նաիրայի միջոցով ինձ PR չեմ ապահովել ու անգամ դրա մասին չեմ մտածել: Այո, ես ասել եմ, որն ինձ հետաքրքիր է շփվել շոու բիզնեսի ներկայացուցչի հետ ու չեմ պատկերացրել, որ կինս հայտնի է լինելու, բայց իմ PR-ի մասին չեմ մտածել երբեք: Գիտեք, եթե ես լինեի դերասան, բայց անհայտ մեկը ու մեր հարաբերություններից հետո ես ամեն ինչ անեի էկրաններին լինելու համար, կասեի՝ լավ, Նաիրայի հայտարարությունը ճիշտ է, բայց իմ պարագայում նման կերպ արտահայտվելն ուղղակի անհիմն է: Եթե անկեղծ գտնվեմ՝ արդեն քիչ է հետաքրքրում, թե Նաիրան ինչ է ասում իմ հասցեին:

-Կարծիքներ կան, որ Նաիրայի հղիության ընթացքում դուք նրա կողքին չեք եղել, դա իսկապես այդպե՞ս է:

- Գիտեք, կան տղամարդիկ, ովքեր պատրաստ են ժամերով կանգնել դռան առաջ մինչեւ կինը իրենց առջեւ դուռը կբացի, բայց ես նրանց թվին չեմ պատկանում, քանի որ ինձ համար առաջնայինը իմ անձն է, ես եմ, հետո նոր մնացածը: Ես ունեմ իմ սկզբունքները, որոնք երբեք չեմ խախտում:

-Իսկ չափից շատ ինքնասիրությունը չի՞ խանգարում:

-  Չէ, ընդհակառակը: Այս կյանքում պետք է առաջինը ինքդ քեզ սիրես ու գնահատես, քանի որ այդպես միանշանակ բոլորն էլ կսիրեն ու կգնահատեն քեզ:

-Վան, եղե՞լ է դեպք, որ ցանկացել եք վերադառնալ Նաիրայի մոտ, բայց ինքնասիրությունը թույլ չի տվել:

-   Անկեղծ գտնվեմ՝ ոչ, նման դեպք չի եղել:

Շարունակությունը` սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին