Կարևոր իրադարձություններ

Ինչով է օգտակար եղինջը

24 Ապրիլ, 2016 16:30
Ինչով է օգտակար եղինջը

Եղինջի տերևները ասկորբինաթթվի աղբյուր են. բույսի 100 գ տերևները պարունակում են 300 մգ վիտամին C, համեմատության համար՝ նույն քանակությամբ չիչխանը և հաղարջը պարունակում են 200 մգ վիտամին C, իսկ կիտրոնը՝ 60 մգ:

Եղինջը պարունակում է նաև ֆոլաթթու: Եղինջի տերևները պարունակում են B խմբի գրեթե բոլոր վիտամինները, այդ թվում և բավական հազվագյուտ խոլինը՝ վիտամին B4-ը, որն անհրաժեշտ է ճարպային և ածխաջրածնային նյութափոխանակության համար, նպաստում է լյարդի մաքրվելուն և արյան մեջ շաքարի քանակի բարելավմանը:

Եղինջի տերևները հարուստ են նաև երկաթով, մագնեզիումով, նատրիումով, կալցիով և կալիումով: Ի դեպ կալիումն այնքան է, որքան բանանի մեջ:

Եղինջն արյունահոսությունը կանխող հատկություն ունի: Եղինջի թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես արգանդի արյունահոսությունը կանխելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին