Կարևոր իրադարձություններ

Բելգիայի իշխանությունները տվյալներ ունեն ԴԱԻՇ-ի նոր ահաբեկիչների՝ Եվրոպա ժամանելու մասին

19 Ապրիլ, 2016 17:09
Բելգիայի իշխանությունները տվյալներ ունեն ԴԱԻՇ-ի նոր ահաբեկիչների՝ Եվրոպա ժամանելու մասին

Բելգիայի իշխանությունները տեղեկություններ ունեն այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Եվրոպա, այդ թվում Բելգիա է ուղարկել նոր գրոհայինների՝ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է բելգիական ճգնաժամային կենտրոնի անանուն ներկայացուցիչը։

«Տվյալներ կան, որ ԴԱԻՇ կազմակերպությունը գրոհայիններ է ուղարկել Եվրոպա և Բելգիա, այնպես որ՝ սպառնալիքի մակարդակը, որը ներկայում գտնվում է 4 հնարավորից 3-րդ ցուցանիշի վրա, չի իջեցվի»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ Բելգիայում սպառնալիքի երրորդ մակարդակը նշանակում է, որ ահաբեկչությունները երկրում հնարավոր են ու հավանական։

 

Լրահոս

Դիտել ավելին