Կարևոր իրադարձություններ

Հովհաննեսը մարզասրահի մոտից աղջիկ է փախցրել, ծառի ճյուղերով ծեծել, սեռական հարաբերություն ունեցել հետը եւ 3 օր պահել մեքենայի սրահում

19 Ապրիլ, 2016 16:52
Հովհաննեսը մարզասրահի մոտից աղջիկ է փախցրել, ծառի ճյուղերով ծեծել, սեռական հարաբերություն ունեցել հետը եւ 3 օր պահել մեքենայի սրահում

Հովհաննես Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վագաս մարզասրահի դիմացից բռնություն գործադրելով՝ Վ. Բ.-ին նստեցրել է իրեն պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան և նրա կամքին հակառակ տեղափոխել Արմավիր քաղաքի դաշտերը, որտեղ ոտքերով, ձեռքերով, ծառից պոկած ճյուղերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ գիշերը նրա կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ և 3 օր պահել է ավտոմեքենայի սրահում:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով եւ 138 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Աղբյուրը` shamshyan.com

 

 

Լրահոս

Դիտել ավելին