Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    520

  • EUR

    608,5
    620,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

Արա Նռանյանը` ի պաշտպանություն ԵՏՄ-ի

19 Ապրիլ, 2016 16:44
Արա Նռանյանը` ի պաշտպանություն ԵՏՄ-ի

«Դա մի միություն է, որտեղ պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել: Գոնե ԵՏՄ-ում կամ հանձնաժողովում որևէ խնդիր անցկացնելու, տնտեսական խնդիր լուծելու առումով որևէ խոչընդոտներ ես չեմ տեսնում: Այսինքն՝ այն, որ ինչ-որ երկրներ կան, որ գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ, դա բնական է, և իրենք փորձում են ինչ-որ ձևով իրենց ավագ եղբոր համար ինչ-որ դիվիդենտներ քաղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՏԿ Կոլեգիայի նախկին անդամ (նախարար) Արա Նռանյանը` պատասխանելով168.am-ի հարցին, թե ԵՏՄ անդամ Բելառուսն ու Ղազախստանը թշնամական վերաբերմունք են դրսևորում Հայաստանի հանդեպ, այս պարագայում ինչպե՞ս պետք է գործի Հայաստանը ԵՏՄ-ում:

Ըստ նրա` մեր հասարակությունում և լրատվական դաշտում ԵՏՄ-ի մասին ինֆորմացիան թերի է: Նռանյանը նշեց, որ Հայաստանը պետք է սովորի այդ ոլորտում, այդ կառույցում աշխատել. «Դա ավելի շատ հնարավորությունների տեղ է: Դա երկարաժամկետ դիվիդենտ չի կարող տալ, եթե դու չես աշխատում: Եթե դու աշխատես, դու այդ օգուտները կքաղես»:

 

Լրահոս

Դիտել ավելին