Կարևոր իրադարձություններ

Ի աջակցություն հիվանդ փեսայի՝ հարսը հենց հարսանիքի օրը սափրել է գլուխը (լուսանկարներ)

19 Ապրիլ, 2016 16:24
Ի աջակցություն հիվանդ փեսայի՝ հարսը հենց հարսանիքի օրը սափրել է գլուխը (լուսանկարներ)

Լիվերպուլից 44-ամյա Ջոան Լայոնսը եւ նրա ընտրյալը՝ 44-ամյա Գրեգը, մտերիմ ընկերներ են եղել մանկուց։ Նրանք սիրահարվել են առաջին իսկ հանդիպման ժամանակ՝ 14 տարեկանում:

«Ես սիրահարվել եմ Ջոանին 14 տարեկանից, երբ առաջին անգամ տեսա նրան։ Ես շատը ամաչկոտ էի, եւ Ջոանը ամուսնացավ մեկ ուրիշի հետ։ Բայց ես միշտ մտածում էի Ջոանի մասին, քանի որ նա է իմ երազանքների կինը»։

Մեկ ու կես տարի առաջ Գրեգը վերջապես ասել է Ջոանի համար այդքան սպասված խոսքերը, բայց ցավոք երջանկությունը երկար չի տեւել։  Գրեգի մոտ ուռուցք են հայտնաբերել, եւ զույգը որոշել է շատ շուտ ամուսնանալ։

«Մենք միշտ էլ մտադիր ենք եղել ամուսնանալ, բայց որոշեցինք ամեն ինչ ավելի արագ անել, քանի որ վստահ չեմ, թե դեռ քանի տարվա կյանք ունեմ»,- նշել է Գրեգը։ 

Հարսանիքին հրավիրվել է նաեւ փեսացուի վարսավիրը, եւ Ջոանը նրան խնդրել սափրել գլուխը հենց հանդիսավոր արարողության ժամանակ։ Եվ այս ամենը կատարվել է սաքսոֆոնի գեղեցիկ հնչյունների ներքո։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին