Կարևոր իրադարձություններ

Սևանա լիճն ԱՊՀ ամենապահանջված 5 հանգստավայրերի շարքում է

19 Ապրիլ, 2016 16:20
Սևանա լիճն ԱՊՀ ամենապահանջված 5 հանգստավայրերի շարքում է

Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե զբոսաշրջիկները որտեղ են նախընտրում հանգստանալ ԱՊՀ երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանգստավայրերի վարկանիշը կազմվել է ըստ 2016 թվականի ամռան ամիսների համար հյուրանոցների ամրագրման: Travel.ru-ի տվյալներով, 3 անձից բաղկացած ընտանիքի հանգիստը ԱՊՀ երկրների հանգստավայրերում միջինը կկազմի 3,5 հազար ռուբլի օրական, ինչը համատեղելի է ռուսաստանյան հանգստավայրերում ամառային հանգստի արժեքի հետ:

ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Իսիկ Կուլ լիճը (Ղըրղըզստան) , Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան), Նարոչ լիճը (Բելառուս), Կասպից ծովը (Ադրբեջան) և Սևանա լիճը (Հայաստան):

Ծառայությունը շեշտում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից Սևան հասնել հնարավոր է մեկ ժամում:  Զբոսաշրջիկներին Սևանում դուր է գալիս մոտորանավակով զբոսանքը, գեղեցիկ լեռնային բնապատկերը, խեցգետնից պատրաստված քաբաբը: Այստեղ կա նաև հիշարժան պատմական հուշարձան` Սևանավանքը: 

 

Լրահոս

Դիտել ավելին