Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովին կընդունի Սերժ Սարգսյանը

19 Ապրիլ, 2016 16:19
Սերգեյ Լավրովին կընդունի Սերժ Սարգսյանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Սերգեյ Լավրովին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին