Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն այս պահին ի վիճակի է տարածք նվաճել միայն իր լրատվական կայքերի վերնագրերով

19 Ապրիլ, 2016 15:57
Ադրբեջանն այս պահին ի վիճակի է տարածք նվաճել միայն իր լրատվական կայքերի վերնագրերով

Հայկական կողմը շատ ճիշտ էր, որ պատերազմի հենց առաջին օրը աշխատեց բաց ու հաղորդեց իրականութանը համապատասխանող տեղեկություններ: Ասածիս վառ ապացույցը ադրբեջանական սոցցանցերում (առավել հաճախ ոչ Ադրբեջանում ապրող) օգտատերերի մի մասի գիտակցելն է, որ իրենց բանակն այս օրերի ընթացքում երբեք չի մտել Աղդամ, Ֆիզուլի, Մատաղիս ու Մարտակերտ, բնականաբար եթե չի մտել, ապա այսօր այնտեղ ադրբեջանական զինվոր չկա: Ադրբեջանցինում մեծ մասը մինչև երեկ համոզված էր, որ պաշտոնապես հաղորդված տեղեկությունները ճիշտ են և որ իրնեք տարածքներ են վերցրել, հիմա Ադրբեջանի հասարակությունը դուրս գալով էյֆորիայից բախվում է իրականության հետ ու դա խորը հիասթափության է հանգեցնում: Չեմ մեղադրում այս մարդկանց, նրանք 20 տարի լսում են, որ իրենք գերժամանակակից բանակ ունեն, որ Իլհամը մեկ հրամանով կարող է վերցնել Արցախը, որ իրենք լավ չեն ապրում, քանի որ բանակ են պահում, որը պետք է տարածք ազատագրի: Ու հիմա՝ իրենք ունենք հարյուրավոր դիակներ, Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին, Հորադիզը ու ԲՈԼՈՐԸ շարունակում են մնալ մեր ձեռքում, իսկ նրանք հասկացան, որ ընդամենը խաբված են արդեն 20 տարի, իսկ Ադրբեջանն այս պահին ի վիճակի է տարածք նվածել միայն իր լրատվական կայքերի վերնագրերով:

 

Լրահոս

Դիտել ավելին