Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հետ երկխոսությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս ծանր ժամանակներում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

19 Ապրիլ, 2016 15:54
Ռուսաստանի հետ երկխոսությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս ծանր ժամանակներում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս ծանր ժամանակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լյուսեմբուրգ ժամանելուց հետո, որտեղ մասնակցելու է ԵՄ 28 երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«Մեզ համար շատ կարևոր է պահպանել քաղաքական երկխոսությունը, հատկապես, երբ ժամանակները այնքան դժվարին են, ինչպես հիմա»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան կայանալիք խորհրդի գլխավոր նպատակը կարծիքների փոխանակումն է և թափանցիկությունը:
«Վաղը կայանալիք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի գլխավոր նպատակը կարծիքներ փոխանակելն է, թափանցիկությունը, կանխատեսելիությանը նպաստելը: Մենք կներկայացնենք մեր կարծիքը ու ակնկալում ենք լսել նրանց կարծիքը»,- ասել է Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, թե դաշինքը մտադիր է քննարկել «Ուկրաինայի ներսում ու շուրջ առաջացած ճգնաժամը, ռազմական գործունեությունը, ռիսկերի կրճատումն ու Աֆղանստանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին