Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է պլանավորում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի լողափերին

19 Ապրիլ, 2016 15:40
ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է պլանավորում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի լողափերին

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը հարձակումներ է պլանավորում Եվրոպայի հարավում գտնվող հանգստավայրերում: Այդ մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի հատուկ ծառայություններին, որոնք այդ տեղեկությունն ստացել են իրենց իտալացի գործընկերներից:

Այդ տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղականները կարող են հարձակումներ իրականացնել՝ հանդես գալով որպես լողափային առևտրականներ կամ պայթուցիկ սարքեր տեղադրել պառկելաթախտերի տակ:

Ահաբեկչությունների իրականացման հնարավոր վայր են նշվում Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիայի հարավը:

«Միանգամայն հնարավոր է, որ ԴԱԻՇ-ը պատրաստվում է անցում կատարել ահաբեկչության նոր մակարդակի: Հանգստավայրերի լողափերը դժվար թե լինի պաշտպանել»,- Bild-ը մեջբերում է իր աղբյուրի խոսքերը:
Պաշտոնական մեկնաբանություններ հատուկ ծառայություններից այս առնչությամբ դեռ չեն ստացվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին