Կարևոր իրադարձություններ

Դավութօղլուն Օբամայի հետ հանդիպելու խնդրանք է ներկայացրել

19 Ապրիլ, 2016 15:38
Դավութօղլուն Օբամայի հետ հանդիպելու խնդրանք է ներկայացրել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Վաշինգտոն կատարելիք պաշտոնական այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու խնդրանք է ներկայացրել։


«Հուրրիյեթ»-ի վաշինգտոնյան թղթակիցը հայտնում է, որ ԱՄՆ-ի կողմից դեռ քննարկվում է այցը, որը կարող է կայանալ հաջորդ ամիս։


Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ հանդիպման խնդրանքը Թուրքիան ԱՄՆ-ին է ներկայացրել դեռ երկու ամիս առաջ։


Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի վերջին հանդիպումը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ՝ Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում։ Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Բարաք Օբամայի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին