Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ի մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել

19 Ապրիլ, 2016 15:23
ԵԽԽՎ-ի մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել: Այս մասին հայտնում է APA-ն: Որոշումը կայացվել է այսօր կայացած մոնիթորինգային նիստի ժամանակ:

Որոշման համաձայն՝ այդ պաշտոնում նշանակվել է ռումինացի խորհրդարանական Ցեզար Ֆլորին Պրեդան: Վերջինս այդ պաշտոնում կփոխարինի իսպանացի խորհրդարանական Ագուստին Կոնդեին:

Ցեզար Ֆլորին Պրեդան ԵԽԽՎ-ում ներկայացնում է ԵԺԿ-ն:
Նշենք, որ ԵԽԽՎ մոնիթորինգային կոﬕտեի` Ադրբեջանի հարցով մյուս համազեկուցողը ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննակն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին