Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է ոստիկանության մայորի կողմից պաշտոնական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

26 Հոկտեմբեր, 2015 13:23
Ավարտվել է ոստիկանության մայորի կողմից պաշտոնական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչականծառայությունում քննվողքրեական գործինախաքննությամբհիմնավորվել էոր ՀՀոստիկանության Լոռումարզային վարչությանԲազումիբաժնի աշխատակից,ոստիկանության մայոր ՆորայրՃաղարյանը կատարել էպաշտոնեական կեղծիք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանը 2014 թվականի դեկտեմբերի 14-ին տեղեկանալով, որ քաղաքացի Սիմոն Կ.-ն մարմնական վնասվածքներովտեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և գտնվում է անգիտակից վիճակում, առանց հիշյալ բժշկական կենտրոնում Սիմոն Կ.-ին այցելելու, կազմել է նրանից բացատրություն վերցնելու մասին պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դատավարական արձանագրություն:

Ն. Ճաղարյանը իր կողմից կազմված արձանագրության մեջ մտցրել է Սիմոն Կ.-ի կենսագրական տվյալներըինչպես նաևկազմել է կեղծ բացատրության արձանագրություն, թե, իբր, Սիմոն Կ.-ն իրեն հայտնել է, որ գլխի շրջանում առկա վնասվածքը ստացել է ինքնազգացողության վատացման պատճառով՝ վայր ընկնելու հետևանքով: Կեղծ արձանագրության մեջ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանն անձամբ է կատարել Սիմոն Կ.-ի անունից կատարված գրառումներն ու ստորագրությունները և դրանք կցել նախապատրաստված նյութերին, սակայն հետագայում պարզվել էոր Սիմոն Կ.-նգիտակցության չգալովմահացել է:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողությունիրականացնող դատախազին՝ այնհաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին