Կարևոր իրադարձություններ

Ժան Կլոդ Յունկերն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել կրակը ԼՂ­ում. ԵԽԽՎ­ում ծափահարել են

19 Ապրիլ, 2016 15:19
Ժան Կլոդ Յունկերն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել կրակը ԼՂ­ում. ԵԽԽՎ­ում ծափահարել են

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ­ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց է տվել ադրբեջա նցի տեղահանված բնակիչների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը շատ հակիրճ ասել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն `դադարեցրեք կրակը, դադարեցրեք կռիվը»: Ֆարմանյանի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից ծափողջույնների է արժանացել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին