Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ-ի երկրները շահագրգռված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ. Լեբեդեւ

19 Ապրիլ, 2016 15:04
ԱՊՀ-ի երկրները շահագրգռված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ. Լեբեդեւ

ԱՊՀ-ի երկրները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսում թույլ չտալու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հայտարարել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վիճակը հուզում Է Համագործակցության երկրների բոլոր ներկայացուցիչներին»,-նշել Է նա:

Լեբեդեւի խոսքով՝ ԱՊՀ-ում «անկեղծորեն ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածությունը վերանա»: «Եվ որ երկու հարեւան պետությունները՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, փոխզիջումային լուծում գտնեն, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտրվի մարտական գործողությունների վերսկսում, եւ որ երկխոսություն սկսվի բոլորին հուզող այդ հիմնախնդրի խաղաղ լուծում գտնելու շուրջ»,-նշել Է նա:

ԱՊՀ-ի գործկոմի ղեկավարը հուսով Է, որ «այդ ցանկությունները հաշվի կառնվեն, եւ որ ԱՊՀ-ի երկրների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հավաքական ջանքերը կբերեն դրական լուծման»: «Մենք անկեղծորեն խաղաղություն եւ բարեկեցություն ենք ցանկանում Հարավային Կովկասում»,-հավելել Է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին