Կարևոր իրադարձություններ

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված զույգերին (լուսանկարներ, տեսանյութ)

19 Ապրիլ, 2016 15:01
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված զույգերին (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այցելեց «Շենգավիթ» Բշկական Կենտրոնի «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երջանիկ ընտանիքին և զույգ փոքրիկներին:
 

Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է, երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո:


Բաբուջյանների ընտանիքը մանկան ճիչին սպասել էր 10 տարի: Սակայն տաս երկար տարիների ընթացքում հույսն այնուամենայնիվ չէր կորցրել:  Դիմելով տարբեր բժշկական կենտրոններ Բաբուջյանները ի վերջո ընտրեցին  “Շենգավիթ” ԲԿ-ը, որտեղ «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ  և Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ Կարինե Կիրակոսյանի և “Շենգավիթ” ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ,
մանկաբարձական բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից  լույս աշխարհ եկան զույգ հրաշքները՝  Գարիկը և Մելանյան:


ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը փոքրիկներին նվիրեց խորհրդանշական անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 201 երեխաներ:   


Հետաքրքիր, բայց փաստ էր նաև այն հանգամանքը, որ ՀՀ առաջին տիկնոջ այցելությունից երկու օր անց կրկին «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ, ութ տարվա անպտղությունից հետո  Շենգավիթ ԲԿ-ում գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից ծնվեցին զույգ տղաներ:


Շենգավիթ ԲԿ-ի ադմինիստրացիան հանձինս գլխավոր տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի գլխավորությամբ ողջունում է նման նախաձեռնությունը և հատկանշական համարում այն անգնահատելի փաստը, որ “Արագիլ”-ը նպաստում է ՀՀ-ում ազգաբնակչության աճին: 


Թող մանկան ճիչը ամեն օջախում լսվի յուրաքանչյուր վայրկյանը մեկ, ու թող արագիլը միայն բարի լուր ավետի:
Մանրամասները՝ տեսանյութում.


 

 

Լրահոս

Դիտել ավելին