Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կատարի ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չկատարի Թուրքիայի քաղաքացիներին ոչ վիզային ռեժիմ տրամադրելու մասով իր պարտավորությունները:
Դավութօղլուի խոսքով՝ ներկայումս Թուրքիայի տարածքում կա 2.7 միլիոն սիրիացի փախստական: Մարտի 18-ին ԵՄ-ն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել՝ պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայի տարածքով Հունաստան ժամանած բոլոր ներգաղթյալներին, որի դիմաց Թուրքիան կստանա ոչ վիզային ռեժիմ, 3 միլիարդ եվրո և Թուրքիայից ԵՄ սիրիացի փախստականների ընդունում: