Կարևոր իրադարձություններ

Ինչ պատասխան է տվել Էլիզաբեթ 2-րդը զբոսաշրջիկների այն հարցին, թե արդյոք ինքը տեսել է թագուհուն

19 Ապրիլ, 2016 14:54
Ինչ պատասխան է տվել Էլիզաբեթ 2-րդը զբոսաշրջիկների այն հարցին, թե արդյոք ինքը տեսել է թագուհուն

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի նախկին թիկնապահներից մեկը` Ռիչարդ Գրիֆինը, The Times պարբերականին տված հարցազրույցում ուշագրավ դեպք է հիշել միապետի կյանքից։

 

Ինչպես նշում է The Independent-ը, մի անգամ, երբ Էլիզաբեթ 2-րդը զբոսնելիս է եղել Բալմորալի կալվածքի շրջակայքում, նրան են մոտեցել մի խումբ ամերիկացի զբոսաշրջիկներ, ովքեր, գլխի չընկնելով թե ում հետ գործ ունեն, հարցրել են թագուհուն, թե արդյոք նա մոտակայքում է ապրում։ Միապետն առանց իրեն մատնելու պատասխանել է, որ իր տունը շատ մոտ է։

 

Դրանից հետո զբոսաշրջիկներն Էլիզաբեթ 2-րդին ուղղել են հետևյալ հարցը. «Իսկ Դուք երբևէ տեսած կա՞ք թագուհուն»: Սրան ի պատասխան միապետն ասել է. «Ո՛չ, բայց այ այնտեղ կանգնած ոստիկանը տեսել է»։

 

Լրահոս

Դիտել ավելին