Կարևոր իրադարձություններ

Լեյլա և Արիֆ Յունուսներին թույլատրել են լքել Ադրբեջանը

19 Ապրիլ, 2016 14:40
Լեյլա և Արիֆ Յունուսներին թույլատրել են լքել Ադրբեջանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին թույլատրել են լքել երկիրը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նրանց փաստաբան Էլչին Սադիգովը:

Նա նշել է, որ բժիշկ Վիտը ժամանել է Ադրբեջան՝ նրանց զննելու համար: «Նա ամուսնական զույգի առողջական ծանր վիճակի մասին վերստին հիմնավոր եզրակացություն է գրել: Նրանք ստացել են արտերկրում բուժման համար երկիրը լքելու թույլտվություն»,- տեղեկացրել է նա:

Փաստաբանը նաև հայտնել է, որ դատական գործընթացը շարունակվելու է մինչև նրանց ամբողջական արդարացում: Սադիգովը լրատվամիջոցին հայտնել է, որ Յունուսները Ադրբեջանը լքել են այսօր առավոտյան, նրանք բուժման համար մեկնել են Հոլանդիա:

 

Լրահոս

Դիտել ավելին