Կարևոր իրադարձություններ

Էստոնիայի նախագահը Հելսինկիի ակումբներից մեկում որպես դիջեյ է հանդես գալու (լուսանկար)

19 Ապրիլ, 2016 14:05
Էստոնիայի նախագահը Հելսինկիի ակումբներից մեկում որպես դիջեյ է հանդես գալու (լուսանկար)

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Հելսինկիի ակումբներից մեկում որպես դիջեյ է հանդես գալու։ Իլվեսը համերգ կտա Ֆինլանդիայի մայրաքաղաքում ապրիլի 28-ին։ Նա կներկայացնի 1960-1970-ական թվականների իր սիրելի ռոք ստեղծագործությունները՝ ներառյալ Դևիդ Բոուիի, The Beach Boys-ի, The Who-ի, Ramones-ի և New York Dolls-ի։

«Համերգին կլինեն այն երգերը, որոնք ռադիոն հեռարձակում էր այն ժամանակ, երբ ես դեռ երեխա էի»,-ասել է երկրի 62-ամյա ղեկավարը։

Հատկանշական է, որ որպես դիջեյ երկրի նախագահը հանդես էր եկել նաև Ռիգայի ռեստորաններից մեկում կազմակերված երեկույթին՝ դեկտեմբերի 19-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին