Կարևոր իրադարձություններ

Շամշյանն այնքան ժամանակ նկարելու բան կունենա, քանի դեռ վերջ չի տրվել «պռավա» ծախելուն

26 Հոկտեմբեր, 2015 13:14
Հեղինակ՝ Անկախ Հայաստան
Շամշյանն այնքան ժամանակ նկարելու բան կունենա, քանի դեռ վերջ չի տրվել «պռավա» ծախելուն

Երևանում ՃՏՊ-ների 90 տոկոսը պատահական չեն, ուղղակի, ցավոք, մահվան դեպքեր էլ են լինում: Այո, ես չեմ համարում, որ շատ ՃՏՊ-ներ պատահականություն են, քանի որ մեծ մասը՝ տենց էլ պիտի լիներ: Բա ինչ էիք ուզում է՞ Բա էն որ 200-ի տակ քշում են, էն որ պռավան փողովա առած, էն որ ռուլին 20 տարեկան քշել չիմացողա նստած , բա էլ ինչ պիտի լիներ՞՞՞ թե սաղ հուսները դրել են. «Աստծու ձեռը մեր վրայա» արտահայտության վրա՞ Էտ ինչիա է, որ սաղ վթարված ավտոները ջպեր են, բռաբուսներ են ու ոնցա լինում, որ մեծ մասի անուն ազգանունը այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի բարեկամա է՞՞՞ կամ էլ այս կամ այն կառույցի մանր երեսառեած չինովնիկ (օրինակ վարչության պետ).... Գիտեք՝ ոնցա լինում՞ քանի որ իրանց դրել են անպատժի տեղը, երես են տվել ծնողները, երես են տվել 8 միլիոն համար առնող ու ավտոյի վրա կպցնող պապաները, երես են տվել էտ համարները չկանգնացնել հրահանգող պաշտոնյաները, երես են տվել քեռիները հոպարները ու.... 
Մի զարմացեք, էս վթարները էնքան ժամանակ ավարտ չի ունենալու ու Շամշյանը էնքան ժամանակա նկարելու բան ունենալու, քանի դեռ վերջ չի տրվել պռավա ծախելուն. քանի վերջ չի տրվել պապայի բալաների անպատժությունը, քանի դեռ ամեն մալակասոս վարորդա կոչվում, քանի որ օրենքները ազդում են միայն գյուղերից առևտուր անելու նպատակով Երևան եկած խեղճ ու կրակ գյուղացիների վրա, քանի դեռ պապայի բալաները մտածում են, որ էս երկրում իրանք ինչ անեն, մեկա վերջում լավ կպրծնեն.... ՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ քանի դեռ չեն վերացել կիլլեր տաքսիստները, որոնք իրանց ներկայությամբ «զարդարում են» համարյա բոլոր ՃՏՊ-ները: 
Էնպես, որ հարգելի պապաներ, մամաներ, հոպարներ քեռիներ հերիքա ձեր անվան ու «բա իմ տղեն հո հետ չի մնա» արտահայտության պատճառով փչացնեք ձեր երեխաներին՝ վտանգելով նաև նրանց շրջակա միջավայրում գտնվող այլ մարդկանց առողջությունը: 
Դանդաղ քշեք, օրենքով քշեք, հարգելով քշեք, զիջելով քշեք ու կտեսնեք, որ ոչինչ էլ չի պատահի ձեզ:

 

Լրահոս

Դիտել ավելին