Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է էլեկտրոնային մաշկ, որը հնարավոր է օգտագործել որպես դիսփլեյ (տեսանյութ)

19 Ապրիլ, 2016 12:50
Ստեղծվել է էլեկտրոնային մաշկ, որը հնարավոր է օգտագործել որպես դիսփլեյ (տեսանյութ)

Ճապոնացի գիտնականները մշակել են ուլտրաբարակ ճկուն թաղանթ, որի միջոցով հնարավոր է սեփական մաշկը վերածել հեղուկ բյուրեղյա դիսփլեյի: Թաղանթի հաստությունը 0,003 մմ է, ինչը 13 անգամ բարակ է մարդու մազից: Այն կարելի է կպցնել հենց մարմնին, և դա անհարմարություն չի պատճառի, հայտնում է rosbalt.ru-ն:

Մաշկի վրա կպցված թաղանթի միջոցով հնարավոր է, օրինակ, հետևել սրտի կծկումների հաճախությանը, արյան մեջ թթվածնի մակարդակին և շատ այլ պարամետրերի: Էլեկտրոնային մաշկն ունի սենսորներ, օրգանական լուսադիոդներով դիսփլեյ. չափվող ցուցանիշները կարող են ցուցադրվել կարմիր և կանաչ գույներով:

Ի տարբերություն նման այլ թաղանթների՝ նոր մշակումը կարող է իր ֆունկցիոնալությունը պահպանել մի քանի օր, ոչ թե ժամ:

Մշակողները կարծում են, որ նորույթը կարող է փոխարինել տարածված ֆիթնես-թևնոցներին, նաև կօգտագործվի բժշկական նպատակներով. դրա միջոցով հնարավոր կլինի հեշտությամբ հետևել զարկերակին, անցած քայլերի քանակին կամ արյան մեջ թթվածնի մակարդակին:

 

Լրահոս

Դիտել ավելին