Կարևոր իրադարձություններ

Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին

19 Ապրիլ, 2016 12:20
Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունից։


Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի վերհանման նպատակով Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությունն իրականացրել է ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրություն: Արձանագրվել են Հրազդան քաղաքում ընտրական գործընթացի հետ կապված 14 հրապարակումներ, որոնք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկելուն, լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, դիտորդի իրավունքները խոչընդոտելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) և այլն:


Ստորև կարող եք ծանոթանալ հրապարակումներին.



1.    Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի  լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ (http://armtimes.com/hy/video/707),


2.    Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,  հանձնաժողովի անդամների կողմից քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ (http://168.am/2016/04/17/624947.html),

3.    Տեղեկություն զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ (http://www.aravot.am/2016/04/18/681222/),

4.     Մեկ անձը մի քանի անգամ տարեց մարդկանց ուղեկցում է քվեարկելու(http://www.1in.am/1893021.html),

5.    Մասնակցող անձը քվեատուփի մոտ գրպանից հանում է արդեն նշում կատարած քվեաթերթիկը (կարուսել) (http://armlur.am/517722/),

6.     Թիվ 25/13 ընտրատեղամասային կենտրոնում դիտորդին խոչընդոտում են իրականացնել իր լիազորությունները (http://armlur.am/517705/),
(https://www.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/1154185821293460/?type=2&theater),


7.    Քաղաքացին հայտնում է, որ իրեն կաշառք են տվել (http://www.aravot.am/2016/04/17/681059/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook),


8.    Ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ (http://armlur.am/517715/),


9.       «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» ՀԿ-ն հայտնում է, որ Սպիտակի թիվ 29/1 ընտրատեղամասում  ընտրախախտում  է արձանագրվել: Քվեախցիկից հայտնաբերվել են դատարկ ծրար և քվեաթերթիկ (http://www.slaq.am/arm/news/1092689/),


10.   Հաղորդում հանցագործության մասին` բարձրաստիճան պաշտոնյաները միջամտում են ընտրական գործընթացին (https://www.youtube.com/watch?v=8LhnJdLah94),


11.   Արամ Դանիելյանի շտաբը պնդում է, որ Սասուն Միքայելյանը ծեծել է իրենց վստահված անձին.հակառակ կողմը հերքում է (http://news.am/arm/news/322692.html),


12.   Հրազդանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական շտաբները շարունակում են ընտրախախտումներ արձանագրել և միմյանց մեղադրել խախտումներ կատարելու մեջ(http://news.am/arm/news/322723.html),

13.   Վիճաբանություն Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասում (http://www.1in.am/1893016.html),

14.   Արամ Դանիելյանը «մեշոկներով փող» է բաժանում. հրազդանցիներ(https://www.youtube.com/watch?v=EGAnZfjPt2o):


Ապրիլի 17-ին Պաշտպանի 116 թեժ գծին ստացվել է մեկ ահազանգ: Հաղորդման համաձայն՝ Թալինի բնակիչն անձնագրի հետ կապված խնդրի պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել քվեարկությանը: Պաշտպանի ներկայացուցչի ձեռնարկած միջոցների արդյունքում քաղաքացին կարողացել է մասնակցել քվեարկությանը՝ Ոստիկանության կողմից տրամադրված անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի հիման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին