Կարևոր իրադարձություններ

ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը կրճատել է ներգաղթյալների հոսքը Հունաստան. Frontex

19 Ապրիլ, 2016 12:16
ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը կրճատել է ներգաղթյալների հոսքը Հունաստան. Frontex

ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի իրագործումը հնարավորություն է տվել կրճատել Էգեյան ծովով մինչև Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների հոսքը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը:

ԵՄ անդամ-երկրների ղեկավարները և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մարտի 18-ին համաձայնագիր են կնքել՝ պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայով Հունաստան ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալներին՝ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի, 3 մլրդ եվրոյի և Թուրքիայից սիրիացի փախստականների ԵՄ-ում ընդունելու փոխարեն:

Frontex-ի տվյալներով՝ մարտին Հունաստան է ժամանել 26.460 ներգաղթյալ, ինչն ավելի քան երկու անգամ պակաս է փետրվարին գրանցված տվյալներից:

 

Լրահոս

Դիտել ավելին