Կարևոր իրադարձություններ

Քաջերի ջոկը

19 Ապրիլ, 2016 11:51
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Քաջերի ջոկը

Հակառակորդի առաջին հարվածը իրենց վրա են վերցրել այս ջոկի տղաները: Դիրքի ավագ Գուրգեն Հովհաննիսյանը փորձառու զինվորականի պես ղեկավարել է մարտը: Նրանք հուժկու կողային հարված են հասցրել հակառակորդի հատուկջոկատայիններին, աջակցել են X դիրքում ամրացած իրենց ընկերներին, մեկը մյուսի հետեւից շարքից հանել են ուսապարկերով բարձունք զենք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին: Միայն այդ դիրքի մատույցներում ոչնչացվել է 50-ից ավելի թշնամի: Վաշտի հրամանատարը կապի միջոցով հրամայել էր նահանջել, ի պատասխան դիրքի ավագն ասել էր. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից է գոռացել` նահանջեք, իսկ նա նորից հակաճառել է. «Պարոն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»:

Ջոկը վեց ժամ անհավասար կռիվ է տվել եւ նահանջել, երբ այլեւս անիմաստ էր այդտեղ մնալ: 

Այսօր տղաները մարտական հերթապահություն են իրականացնում առաջնագծի ամենավտանգավոր կետում: 

Ջոկի պաշտպանության մանրամասները շուտով:

 

Լրահոս

Դիտել ավելին