Կարևոր իրադարձություններ

Ահազանգ. Էրեբունի օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել

19 Ապրիլ, 2016 11:18
Ահազանգ. Էրեբունի օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝ 01.57-ին:

Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):

 

 

Լրահոս

Դիտել ավելին