Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 18-ին ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 352 մլն դրամ

19 Ապրիլ, 2016 11:08
Ապրիլի 18-ին ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 352 մլն դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 352,530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ կառավարության  աշխատակազմի  տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից։  Իսկ ապրիլի 4-18  ժամանակահատվածում  փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝  փոխանցված 3,935  անձանց կողմից:


Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության  անունից,  իր խորին  շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է  ունենալու  Արցախի  անվտանգության  ապահովման  գործում:


Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքաքարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.


http://minfin-nkr.am/?section=payameria/index

 

Լրահոս

Դիտել ավելին