Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում վերստեղծել են Պալմիրայում ավերված Հաղթական կամարի կրկնօրինակը

19 Ապրիլ, 2016 10:33
Լոնդոնում վերստեղծել են Պալմիրայում ավերված Հաղթական կամարի կրկնօրինակը

Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում վերստեղծել են սիրիական Պալմիրայում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ավերված Հաղթական կամարի կրկնօրինակը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Անցած տարվա հոկտեմբերին հաղորդվում էր, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները պայթեցրել են հռոմեական ժամանակաշրջանի անտիկ Հաղթական կամարը Պալմիրայի պատմական հատվածում:

ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ կամարի կրկնօրինակը ստեղծվել է եգիպտական մարմարից 3D-տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հուշարձանի բնօրինակի լուսանկարների հիման վրա: Կրկնօրինակը Թրաֆալգար հրապարակում կմնա 3 օր, որից հետո այն կտեղափոխեն աշխարհի այլ քաղաքներ՝ ներառյալ Նյու Յորք և Դուբայ: Նախատեսվում է, որ այն Պալմիրա կհասցնեն հաջորդ տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին