Կարևոր իրադարձություններ

Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, կչեղարկենք պայմանավորվածությունները. Չավուշօղլու

19 Ապրիլ, 2016 10:30
Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, կչեղարկենք պայմանավորվածությունները. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրոպական միությունը չպահի Թուրքիային տված խոստումները, ապա իրենք կչեղարկեն բոլոր պայմանավորվածությունները, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։


«Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, ապա մենք կչեղարկենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ փախստականներին հետ ընդունելու վերաբերյալ»,-սպառնացել է Չավուշօղլուն։

 

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Անկարան վճռական է փախստականների ողբերգությանը վերջ դնելու, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման, Բրյուսելի հետ Մաքսային միության ուժեղացման, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններում նոր փուլեր սկսելու հարցերում։

 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրք-սիրիական սահմանը շարունակում է բաց մնալ մարդասիրական նկատառումներով։ Այս կերպ նաարձագանքել էր այն հաղորդագրությանը, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակը, մասնավորապես՝ բարձրացրել թուրք-սիրիական սահմանը փակելու հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին