Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Կանանց պարտադիր զիծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան. «Իրավունք»

19 Ապրիլ, 2016 09:16
Կանանց պարտադիր զիծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան. «Իրավունք»

Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։


«Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։
Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր Է, հնարավո՞ր Է կանանց զինծառայությունը դարձնել պարտադիր։ «Պարտադիր ծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան։ Դրա կարիքը չկա, և պետք էլ չէ անգամ մտածել դրա մասին։ ՀՀ-ում հիմա կանանց զինծառայության համար կան պայմաններ։ Այնպես որ, պարտադիր չէ, որ կանանց զինծառայությունը լինի պարտադիր։ Իսրայելում էլ կանանց պարտադիր ծառայությունն էլ շատ «բայց»–եր ունի, որը ավելի շատ կամավոր ծառայության է նմանվում»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին