Կարևոր իրադարձություններ

Գիտնականներն առանձնացրել են 8 ամենաառողջարար սննդամթերքները

19 Ապրիլ, 2016 21:44
Գիտնականներն առանձնացրել են 8 ամենաառողջարար սննդամթերքները

Տարիներ շարունակ ուսումնասիրելով մթերքների  բաղադրությունը, հաշվելով վիտամինների, հանքանյութերի և սննդարար տարրերի պարունակությունն ու առողջարար հատկությունները` գիտնականները և սննդաբաններն առանձնացրել են առավել օգտակար և առողջարար սննդամթերքները, որոնց մի մասը ներկայացրել է Healthmindbodies.com-ը:

1. Սպանախ

Սպանախը սննդարար և առողջարար հատկություն ունեցող սննդամթերքներին է պատկանում: Այն կարելի է օգտագործել խաշած, տապակած, անգամ հում վիճակում: Սպանախը շատ քիչ կալորիա է պարունակում, հարուստ է A և K վիտամիններով:

2. Սաղմոն

Այն օգտակար է ինչպես եփած, այնպես էլ ապխտած վիճակում: Հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, ինչպես և բոլոր տեսակի ձկները, բարձր տեսակի սպիտակուցներով:

3. Ավոկադո

Անհրաժեշտ է երբեմն-երբեմն օգտագործել այս արևադարձային միրգը, որը հարուստ է օրգանիզմի համար կենսական հագեցած անվնաս ճարպերով:

4. Բրոկկոլի

Բրոկկոլին առողջարար սննդատեսակների շարքում առաջատար դեր է կատարում: Դրա մեջ առկա մանրաթելերը կարգավորւմ են մարսողությունը, այն հարուստ է վիտամին C-ով: Բրոկկոլիի կանոնավոր օգտագործումն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը:

5. Նուշ

Նուշը հիանալի հագեցնող սննդատեսակ է, սպիտակուցի լավ աղբյուր և կանխում է սրտի կաթվածն ու իջեցնում խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ B2 վիտամին:

6. Ճակնդեղ

Ճակնդեղը էներգիայի իրական աղբյուր է: Այն կարգավորում է մարսողությունը, վերացնում փորկապությունը: 100 գրամ ճակնդեղը պարունակում է 43 կալորիա և 0 ճարպեր:

7. Քաղցր կարտոֆիլ

Այն հեշտ է եփվում և հիանալի ուտեստ է հատկապես երեխաների համար: Հարուստ է սպիտակուցներով, վիտամին A-ով և մանրաթելով, որը կարևոր է մարսողության համար:

8. Ազնվամորի

Հատապտուղներն, առհասարակ, հարուստ են հակաօքսիդանտներով: Առողջարար նշանակություն ունի ազնվամորին, որը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:

 

Լրահոս

Դիտել ավելին