Կարևոր իրադարձություններ

36 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

18 Ապրիլ, 2016 23:48
36 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

2016թ. ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել ապրիլի 18-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին