Կարևոր իրադարձություններ

Յոգուրտը կանխում է շաքարախտի զարգացումը

19 Ապրիլ, 2016 20:54
Յոգուրտը կանխում է շաքարախտի զարգացումը

Հասարակության առողջության հարցերով զբաղվող Հարվարդի դպրոցն ապացուցել է, որ օրական ընդամենը 2 գդալ յոգուրտը կարող է լրջորեն ազդել մեր կյանքի վրա: Շուրջ 30 տարի ավելի քան 200 հազար կանանց և տղամարդկանց հիվանդության պատմությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ կաթնամթերքներ զգալիորեն նվազեցնում են շաքարախտի, սրտի կաթվածի, ճարպակալման հավանականությունը միջին և առաջացած տարիքում, հաղորդում է kedem-ը:

Կաթը և պանիրը գրեթե չեն ազդում առողջության վրա երկրաժամկետ հեռանկարում, սակայն օրական ընդամենը 28 գրամ յոգուրտը քրոնիկ հիվանդությունների հավանականությունը նվազեցնում է 18%-ով:

Գիտնականների կարծիքով` նման ազդեցության պատճառը բակտերիաներն են, որոնք կարգավորում են ստամոքսքի միկրոֆլորան և մետաբոլիզբմը` ճնշելով վնասակար բակտերիաների աճը:

 

Լրահոս

Դիտել ավելին