Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ չի իրականացրել. Լավրով

18 Ապրիլ, 2016 23:27
ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցություններ չի իրականացրել. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստաննն ու Միացյալ Նահանգները Սիրիայի և Ժնևի հարցով ոչ մի գաղտնի բանակցություններ չեն իրականացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ոչ մի գաղտնի բանակցային գործընթաց տեղի չի ունեցել: Սուտ են նաև այն լուրերը, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին քննարկել են Բաշար Ասադի ճակատագիրը»

Լավրովը նաև նշել է, որ Սիրիայի կառավարական զորքերը չեն խախտում հրադադարի ռեժիմը, նրանք պայքարում են ահաբեկիչների դեմ:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև գաղտնի բանակցություններ տեղի չեն ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին