Կարևոր իրադարձություններ

Չելսին մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

18 Ապրիլ, 2016 23:44
Չելսին մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

 Լոնդոնի «Չելսին» մտադիր է ամռանը գնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեի տրանսֆերը:

 

Ինչպես հայտնում է «Get France Football News»-ը, անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցել 26-ամյա արգենտինացու տեղափոխության շուրջ: Պաստորեն դժգոհ է իր ստացած քիչ խաղաժամանակից և դիտարկում է փարիզյան ակումբը լքելու տարբերակը:

 

«Չելսիից» բացի Պաստորեի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան»:

 

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում կիսապաշտպանը դարձել է 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
  

 

Լրահոս

Դիտել ավելին