Կարևոր իրադարձություններ

Սիրիան Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի հայտարարության կապակցությամբ դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

18 Ապրիլ, 2016 22:17
Սիրիան Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի հայտարարության կապակցությամբ դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Սիրիան Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի արած հայտարարությունների կապակցությամբ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ժնեւի բան ակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ ամփոփելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած հանդիպման արդյունքները:

«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակներ ենք ուղարկել Նաթանյահուի արած հայտարարությունների կապակցությամբ»,-ասել է նա:

Ջաֆարին Նաթանյահուի հայտարարությունն այն մասին, թե Գոլանի բարձունքները մշտապես կմնան հրեական պետության հսկողության ներքո, որակել է «սադրիչ եւ անպատասխանատու»:

Սիրիայի կառավարության պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստորիային փաստաթուղթ է հանձնել այն 12 սկզբունքների վերաբերյալ մեկնաբանություններով եւ ուղղումներով, որոնք, միջսիրիական բանակցությունների անցյալ փուլի արդյունքներով, ներկայացվել էին ՄԱԿ-ի հանձնակատարի կողմից, հայտարարել է Բաշար Ջաֆարին:

«Մենք պարոն դե Միստուրային փոխանցեցինք Սիրիական ազգային փաստաթուղթը՝ 12 սկզբունքներից բաղկացած նրա փաստաթղթի վերաբերյալ մեր մեկնաբանություններով եւ ուղղումներով, որը նա մեզ ներկայացրել էր ավելի վաղ,- ասել է նա:- Մենք նրանից սպասում ենք այդ փաստաթղթի վերաբերյալ ընդդիմության խմբերի արձագանքը: Դե Միստուրայի հետ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին