Կարևոր իրադարձություններ

Միլոշ Զեմանը կոչ է անում ստեղծել Եվրամիության միասնական բանակ

18 Ապրիլ, 2016 21:54
Միլոշ Զեմանը կոչ է անում ստեղծել Եվրամիության միասնական բանակ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է անում ստեղծել Եվրամիության միասնական բանակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը: Չեխիայի նախագահը հայտարարել է, որ բանակի անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ, երբ միգրացիոն ճգանաժամի շրջանում ի հայտ եկան սահմանային պաշտպանության խնդիրներ:

«Ես եվրոպական բանակի ստեղծմանը կողմնակից եմ: 28 երկրների բանակը միգրանտների ալիքը չի կանգնեցի, եթե չկա միասնական համակարգում: Խնդիրը կարող է լուծել միասնական բանակը մեկ հրամանատարության ներքո»,-ընդգծել է նախագահը:

Միլոշ Զեմանը նշել է, որ Եվրամիության ղեկավարությունում բացակայում են ուժեղ անհատները: Ըստ նրա` Եվրամիության գործող լիդերները ի վիճակի չեն գտնել արդյունավետ որոշումներ միգրացիոն ճգնաժամի հետ կապված: Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է գլխավորի այնպիսի գործիչներ ինչպիսին է Շարլ դը Գոլը, Մարգարետ Թետչերը, Թոնի Բլերը:

 

Լրահոս

Դիտել ավելին