Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմում ավտոբուս են պայթեցրել. կան տուժածներ

18 Ապրիլ, 2016 20:26
Երուսաղեմում ավտոբուս են պայթեցրել. կան տուժածներ

Երուսաղեմում ավտոբուս են պայթեցրել: Դեպքի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաընկերությունը:

Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել, իսկ տուժածների մասին հաղորդել են բժշկական ծառայությունների աշխատակիցները: Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ:

Տեղի ոստիկանությունը դիտարկել է ահաբեկչության տարբերակը, սակայն ավելի ուշ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Զինգերմանը հայտնել է, որ թերևս սա ահաբեկչություն է: Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է ավտոբուսում, որի մեջ ուղևորներ չեն եղել, իսկ հետո այն տարածվել է այլ ավտոբուսի վրա, որի մեջ ուղևորներ եղել են:

 

Լրահոս

Դիտել ավելին