Կարևոր իրադարձություններ

Օգտակար դիմակ՝ առողջ մազեր ունենալու համար

18 Ապրիլ, 2016 23:16
Օգտակար դիմակ՝ առողջ մազեր ունենալու համար

Life.panorama.am-ը գրում է.

Գրեթե բոլոր աղջիկներն ու կանայք երազում են ունենալ ամուր, առողջ, երկար և փարթամ մազեր: Նրանցից շատերը նույնիսկ մի ամբողջ կարողություն են ծախսում՝ գնելով տարբեր թանկ դիմակներ:

Փարթամ և գեղեցիկ մազեր վստահաբար կունենաք՝  մազերի դիմակը պատրաստելով տնային պայմաններում, միանգամայն վստահ լինելով, որ այն անվտանգ է և ոչ մի քիմիական խառնուրդ չի պարունակում:

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝ 1.2-3 ճաշի գդալ կանաչ կավ 2.1 ճաշի գդալ խնձորի քացախ 3.1 ճաշի գդալ անգույն խնա:

Պատրաստման եղանակ

Բոլոր բաղադրիչները խառնում ենք սառը ջրով այնքան, մինչև ստացվի թթվասերի նման զանգված: Ստացված զանգվածը քսում ենք մազերի արմատներին և տարածում ողջ մազերի երկայնքով: Այնուհետև գլուխը ծածկում ենք պոլիէթիլենով, այնուհետև՝ սրբիչով: Դիմակը մազերին թողնում ենք 20-30 րոպե և լվանում մեծ քանակությամբ տաք ջրով:

Դիմակն անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում օգտագործել շաբաթը 1-2 անգամ: 

 

Լրահոս

Դիտել ավելին