Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը կոչ է արել անդամ երկրներին օգտվել ԵԱՏՄ առավելություններից

18 Ապրիլ, 2016 19:33
Վլադիմիր Պուտինը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը կոչ է արել անդամ երկրներին օգտվել ԵԱՏՄ առավելություններից

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում է անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման սկզբում Պուտինը հույս է հայտնել, որ ԵՏՄ հանձնաժողովը հաջող աշխատանք կկատարի` Սարգսյանի ղեկավարությամբ:

Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ` ՌԴ առաջնորդը  ընդգծել է  Եվրասիական տնտեսական միության առավելությունները առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը անդամ երկրների առաջ ծառացած խնդիրները լուծելու համար:

«Մեր առաջ շատ խնդիրներ են դրված, որոնք պետք է միասին լուծենք: Ամենից կարևորն է, որ օգտագործենք ինտեգրացիոն միության առավելությունները մեր երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման համար»,- նշել է Պուտինը` հիշեցնելով, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպում են անցկացնելու Երևանում:

Տիգրան Սարգսյանը, իր հերթին, ընդգծել է, որ բավականին լավ ներուժ է կուտակվել ինտեգրացիայի համար, որը կծառայի երկրների ժողովուրդների շահերին:
 

 

Լրահոս

Դիտել ավելին