Կարևոր իրադարձություններ

Մերկելը ապրիլի 23-ին կհանդիպի սիրիացի փախստականների հետ

18 Ապրիլ, 2016 19:05
Մերկելը ապրիլի 23-ին կհանդիպի  սիրիացի փախստականների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գազիանթեփում (Այնթապ) ապրիլի 23-ին կհանդիպեն սիրիացի փախստականների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նույն օրը Դավութօղլուն, Մերկելը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և ԵՄ նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը կմասնակցեն փախստականների օգնության` Թուրքիա-ԵՄ ծրագրի բացման արարողությանը:

Ավելի ուշ նրանք չորսով մամուլի ասուլիս կհրավիրեն:

 

Լրահոս

Դիտել ավելին