Կարևոր իրադարձություններ

Ավստրալական դպրոցում աշակերտներին արգելել են ողջագուրվել

18 Ապրիլ, 2016 18:39
Ավստրալական դպրոցում աշակերտներին արգելել են ողջագուրվել

Herald Sun-ի փոխանցմամբ՝ ավստրալական Ջիլոնգ քաղաքի նախնական դպրոցներից մեկում արգելել են ողջագուրվելը: Աշակերտներին խորհուրդ են տվել գտնել իրենց հարգանքն ու համակրանքն արտահայտելու մեկ այլ եղանակ:

Սուրբ Պատրիկի դպրոցի տնօրեն Ջոն Գրանտը հայտարարել է, որ արգելքի համար չկա որևէ հատուկ պատճառ, սակայն ղեկավարությունը ներկայումս մտածում է երեխաների պաշտպանության և վաղ տարիքում նրանց զգուշավորություն սովորեցնելու մասին:

Գրանտն ընդգծել է, որ նվիրվածությունը ցուցաբերելու համար կան մի շարք այլ եղանակներ, այդ թվում՝ նաև բանավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին